ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Թող Արցախում եղած ժամանակ խոսեին

Թող Արցախում եղած ժամանակ խոսեին
06.09.2025 | 10:37

Արցախցի ընկերուհիս գրել է, որ հենց արցախցի չինովնիկներից մեկը մի ճիշտ բան է ասում, թուրքաշները վրա են տալիս։

Գրառման տակ գրել եմ.

Լավ են անում, որ հիմա գզում են այդ ոչխարներին։ Թող Արցախում եղած ժամանակ խոսեին, գնահատական տային ՀՀ գլխավոր թուրքի ու նրա ոհմակի գործունեությանը, հատկապես 2020 թ. պայմանավորված պատերազմին ու խայտառակ կապիտուլյացիային։

Բայց արայիկի գլխավորությամբ բոլորը ձենները կտրած էին, Աժ կոչվածը կենդանի դիակ էր, որ միայն տասներորդական, քսաներորդական կարգի հարցեր էր քննարկում։

Մի քանի նորմալ պատգամավոր կային` Մետաքսեի հետ միասին։

Մնացյալը աղբանոցի մատերիալ էր։

Կառավարություն կոչվածը` բեգլարյան արտակ-մարտակներով` նույնպես։ Վերջինս «դաբրո» էր տվել, ավերված երկրում, հազարավոր անտուն հայրենակիցներով լի Ստեփանակերտում հսկայական գումարներ էին դուրս գրել, ԱԱԾ շենքի դիմացի ողջ ճանապարհն էին սալիկապատում-զարդարում, որ հետո նվիրեն թշնամուն:

Այն ժամանակ էլ բազմիցս գրել եմ` ինչու՞ կատարվածին գնահատական չեք տալիս, ձեր հայրենիքի 75 տոկոսն են ստորաբար ծախել։

Ոչխարի պես լուռումունջ սպասեցին, որ մնացյալն էլ, ողջ Արցախն էլ ծախեն։

Հիմա ուշացած, պատատակերից ծվծվում են:

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 3834

Մեկնաբանություններ